Բաժին. Բիզնես

Google Fiber-ն ապահովում է 15 Գբիթ/վ ինտերնետ՝ տան համար, Wi-Fi 7 տեխնոլոգիայով

2023թ. վերջին Google Fiber ինտերնետ հաղորդակցության մատուցման ծառայությունը կհայտարարի տան համար 20 Գբիթ/վ արագությամբ ինտերնետի մատակարարման մասին։ Ծառայությունը համադրված կլինի Wi-Fi 7 անլար տեխնոլոգիայի հետ, որը թույլ է տալիս 15Գբիթ/վ արագությամբ անլար ինտերնետ տրամադրել։

Նոր սերունդի Wi-Fi 7-ի մասին ասում են, որ այն Wi-Fi տեխնոլոգիայի ուղղությամբ վերջին տարիներին արձանագրված ամենամեծ առաջընթացն է։ Google Fiber-ն արդեն իսկ ավարտին է հասցրել փորձարկումները, որոնց արդյունքում ապահովվել է կայուն կապ՝ 15 Գբիթ/վ արագությամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share