Բաժին. Բիզնես

OpenAI ղեկավար Սեմ Ալթմանն ազատվել է աշխատանքից

OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը ազատվել է աշխատանքից: Նա լքելու է ընկերության տնօրենների խորհուրդն ու գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը նման որոշում է ընդունել որոշակի դիտարկումներ անելուց հետ:

Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ դիտարկումները ցույց են տվել, որ Ալթմանը միշտ չէր, որ անկեղծ էր խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարում էր իրեն կատարել իր պարտականությունները: Կառավարման մարմինը այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը:

Սեմ Ալթմանին ժամանակավորապես կփոխարինի Միրա Մուրատին՝ ընկերության նախկին տեխնիկական տնօրենը (CTO): Ըստ աղբյուրի՝ ղեկավարման հինգ տարիների ընթացքում Մուրատին ապացուցել է, որ ունի բացառիկ հմտություններ և խորությամբ հասկանում է ընկերության արժեքներն ու գործընթացները: Նա մասնակցում է OpenAI-ի բոլոր աշխատանքներում, ինչը թույլ է տալիս տնօրենների խորհրդին վստահ լինել, որ այդ պաշտոնի համար նա լավ տարբերակ է:

Բացի այդ՝ տնօրենների խորհրդի նախագահի և OpenAI-ի համահիմնադիրի պաշտոնն է թողնելու Գրեգ Բրոքմանը: Սակայն նա պահպանելու է իր աշխատատեղը ընկերությունում:

Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share