Բիզնես

Bloomberg. OpenAI-ը կգլխավորի Twitch-ի նախկին գործադիր տնօրենը

Ինչպես արդեն հայտնել ենք, OpenAI ղեկավար Սեմ Ալթմանն ազատվել է աշխատանքից: ChatGPT նեյրոնային ցանցի մշակող OpenAI-ի նոր ղեկավար կնշանակվի Twitch հոսքային ծառայության նախկին գործադիր տնօրեն Էմմեթ Շիրը։ Սեմ Ալթմանը չի վերադառնա այս պաշտոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալությունը հայտնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդն անտեսել է ներդրողների՝ Ալթմանին պաշտոնում վերականգնելու կոչերը և OpenAI-ի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Էմմետ Շիրին։

The Information պորտալն էլ, վկայակոչելով OpenAI-ի խորհրդի անդամ Իլյա Սուցկվերին, հայտնում է, որ Ալթմանը, հիմնվելով հանգստյան օրերին ընկերության ղեկավար մարմնի հետ կայացած զրույցի վրա, որոշել է չվերադառնալ գործադիր տնօրենի պաշտոնին:

Հիշեցնենք՝ Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 միլիոն մարդ:

Share