Բաժին. Բիզնես

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. «ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱԿՑԻԱՆ» ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2013 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան»:

Նշենք, որ ակցիան գործում է հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Share