Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) պատվոգրով՝ որպես կայուն աշխատատեղեր ստեղծող և տարբեր բարեգործական ծրագրեր հովանավորող կազմակերպություն:

Հաղթող կազմակերպությունները որոշվել են՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած ուսումնասիրություններն, ինչպես նաև այն վիճակագրական տվյալները, որոնք տրամադրվել են տարածքային կառավարման մարմինների կողմից: Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված այս նախաձեռնությանը մասնակցել են ոչ միայն ՀԳՀՄ անդամ, այլ ՀՀ-ում գործող տարբեր ձեռնարկություններ, որոնք ունեն զգալի հաջողություններ և համապատասխան պայմաններ` անկախ նրանից, թե արդյունաբերական ծառայությունների որ ոլորտում են գործում:

«ԱրմենՏել» ընկերությունն որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ի նպաստ Հայաստանի վառ ապագայի: Մեր ընկերության գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել տարբեր ձեռնարկություններ միավորող կազմակերպության կողմից: Այս պատվոգիրն  «ԱրմենՏել» ընկերության ձեռքբերումներից մեկն է. այն ոչ միայն ոգեշնչում է, այլ նաև պարտավորեցնում սոցիալական պատասխանատվության ոլորտում ձգտել լավագույն արդյունքների մեր բաժանորդների, աշխատակիցների, գործընկերների և պետության համար», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Լինելով առաջատար կազմակերպություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտում` «ԱրմենՏել» ընկերությունն օրինակելի կեցվածք ունի թե´ որպես խոշոր գործատու, թե´ որպես սոցիալապես պտասախանատու ընկերություն: Շատ գովելի կլինի, երբ այլ կազմակերպություններ նույնպես հետևեն այս ընկերության օրինակին և իրենց փոքր բաժնեմասով խթանեն երկրի տնտեսական և սոցիալական ոլորտի զարգացումը»,- նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնվել է 2007 թվականի նոյեմբերի 15-ին: Այն միավորում է 6 տարածքային և 9 ճյուղային միություններ և ունի մոտ 1000 անդամ:

Share