Բաժին. Բիզնես

COCA-COLA-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2.3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 4%-ով և կազմել 2.31 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ սովորական բաժնետոմսի մասով զուտ շահույթը կազմել է 0.50 ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում Coca-Cola-ի գործառնական շահույթն աճել է 1%-ով և կազմել 2.79 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ գործառնական եկամուտները կազմել են 12.34 մլրդ ԱՄՆ դոլար:

Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում: Ընկերության առավել հայտնի ապրանքային նշաններն են` Coca-Cola, Fanta, Sprite:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share