Բիզնես

«Կարաս»-ն ամփոփել է սոցիալական ծրագրերի ընթացիկ արդյունքները

«Կարաս»-ը տարիներ շարունակ շեշտադրում է իր գործունեության սոցիալական բաղադրիչը: Ընկերությունը մեր երկրի ու ազգի համար բարդ ու դժվար ժամանակներում նշանակալից դեր է ունեցել հարյուրավոր սոցիալական ծրագրերի իրականացմանը: Ի մի ենք բերել դրանցից մի քանիսը:

Եվ այսպես,

  • «Կարաս»-ը իրականացրել է «Սահմանն իմ հոգում» ծրագիրը՝ օգնություն տրամադրելով Տավուշի մարզի շուրջ 11 սահմանամերձ գյուղերի 1328 երեխայի և ավելի քան 10.000 զինվորի գործընկեր կազմակերպությունների հետ միասին,
  • տրամադրել է անվճար սնունդ 40.000 բռնի տեղահանված արցախցու,
  • 1 ամիս համաճարակի ընթացքում 30.000 մեկուսացված անձանց, բուժաշխատողներին և քաղծառայողներին տրամադրել է անվճար սնունդ,
  • 2020-ին պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախից ՀՀ տեղափոխված 40.000 հայրենակիցների ապահովել է անվճար սնունդով:
  • «Կարաս» գրուպն Ամանորին սնունդով ապահովել է մոտ 1000 ընտանիքի` Երկրապահներին, Զինվորի Տանը, Զոհված զինծառայողների, պատերազմի մասնակիցների, ինչպես նաև մեր ներկա սահմանապահների ընտանիքներին,
  • կազմակերպել է Ամանորյա հյուրասիրություն Արցախի զորամասերի զինվորների համար,
  • անվճար սնունդ է տրամադրել «Հրաշամանուկ» բարեգործական կազմակերպության միջոցով Արցախից և ՀՀ սահմանամերձ գյուղերից ժամանած հայրենակիցներին,
  • իրականացրել է կրթական խմբակների ստեղծում սահմանամերձ գյուղերի երեխաների համար:
  • «Կարաս» գրուպի թիմը մասնակցել է «Նվիրիր կյանք» ծրագրին` արյան դոնոր հանդիսանալով հիվանդ երեխաների համար,
  • իրականացրել է «Նվիրենք մանուկներին Ամանոր» ծրագիրը` մանկատան երեխաներին նվերներ տրամադրելով,
  • արդեն մի քանի տարի շարունակ «Կարաս» գրուպը քաղցկեղով հիվանդ երեխաներին տրամադրում է ֆինանսական օգնություն «Bridge of Health» ծրագրի շրջանակներում:

Այս և այլ բարեգործական ծրագրերից զատ, Կարաս-ը շարունակում է նոր աշխատատեղեր ստեղծել, լինել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողներից մեկն ու շարունակել հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին՝ միշտ լինել հայրենիքի կողքին:

Share