Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Կորպորատիվ բաժանորդների համար ստեղծված վիրտուալ ԱՀԿ-ն կառավարման արդյունավետ գործիք է դարձել

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է գործընթացների ճկուն կառավարում: Այդ առումով կարևոր է համակարգել ոչ միայն աշխատակիցների գործունեությունը, այլև արձագանքել բոլոր հաճախորդների հեռախոսազանգերին: Հայաստանում գործող բիզնես միավորներն ունեն այդ հնարավորությունը: Դրանում համոզվել են Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ այն հաճախորդները, որոնք օգտվում են «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից:

Ավելի քան մեկ տարի առաջ գործարկված վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանը կարևոր գործիք է՝ չստացված զանգերի պատճառով շահույթի կորուստը կանխել ցանկացողների համար: Ծառայությունն անգնահատելի է նաև հաճախորդամետ լինելու տեսանկյունից: Ո´չ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ո´չ էլ զանգերի մեծ հոսքը հաճախորդ կորցնելու պատճառ չեն դառնում. «Վիրտուալ ԱՀԿ»-ն ամեն ինչ համակարգում է արագ և ավտոմատացված ռեժիմով: Յուրաքանչյուր հաճախորդի տրվում է նվազագույն ջանքերով առավելագույնը ստանալու հնարավորություն: Տարբեր պատճառներով բաց թողնված զանգերը ևս անպատասխան չեն մնում. դրանք ֆիքսվում են համակարգում՝ ապահովելով հետադարձ կապի հնարավորություն:

«Մեծ խնդրի առաջ էինք կանգնել, որովհետև զանգերը չէր լինում համակարգել: Պատկերացրեք՝ Դուք հաճախորդ եք, կապվում եք կազմակերպության հետ, Ձեր բոլոր հարցերն ուղղում եք, հասկանալու՝ ինչպես կազմակերպությունը կարող է Ձեզ օգնել: Հետո նոր հարցեր եք ունենում և փորձում եք դարձյալ կապ հաստատել, բայց Ձեզ պատասխանում է այլ օպերատոր: Դուք անընդհատ ստիպված եք լինում բացատրել, թե ինչի համար եք զանգահարել: Հիմա այդ խնդիրը չունենք, որովհետև ամեն զանգի հասցեատեր ունենում է իր անհատական օպերատորը: Եթե նա զբաղված է լինում, ձայնային  զգուշացումով տեղեկացվում է, որ զանգն ուղղվելու է այլ օպերատորի: Եթե իր հարցն ուղղված է կոնկրետ իրեն սպասարկող օպերատորին, ապա, ազատվելուն պես, տվյալ օպերատորը նորից կապվում է հաճախորդի հետ»,- արձանագրում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ բաժանորդներից մեկի՝ «Garant.am»-ի («Գարանտ էյ էմ»-ի) հիմնադիր տնօրեն Սևակ Նավասարդյանը:

Օրվա կտրվածքով միջինը 600 հեռախոսազանգ սպասարկող ընկերության ղեկավարը կարևորում է հատկապես «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության ճկունությունը: Դրա շնորհիվ ղեկավար կազմին հաջողվում է չկաշկանդվել աշխատավայրում պարտադիր ներկայությամբ և լիարժեք ներգրավվել բիզնեսի կառավարման բոլոր օղակներում: Զանգերի վիճակագրությունն ու աշխատանքի համակարգումը տեսանելի են լինում անկախ գտնվելու վայրից՝ և´ համակարգչով, և´ բջջային հավելվածով:

«Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսն ունի զանգերի մշակման բազմաթիվ գործառույթներ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում CRM-ին և այլն: Բջջային հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

Շուկայում ամենաբարձր մասնաբաժինն ունեցող ընկերության Վիվա-ՄՏՍ-ի B2B հաճախորդները հնարավորություն ունեն հարմարավետ գնով միանալու ամենալայն ցանցին: Դրա համար նրանք կարող են կիրառել «SIP Trunk» սակագնային պլանը:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Առավել ամբողջական տեղեկատվությունը հասանելի է https://pbx.mts.am հղմամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Share