Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի «SMS-ԾԱՆՈՒՑՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ «ВКОНТАКТЕ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ այսուհետ շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ և տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում` SMS հաղորդագրությունների միջոցով: «ВКонтакте» SMS ծանուցում» նոր ծառայությունը թույլ է տալիս Beeline հետվճարային և կանխավճարային համակարգի բաժանորդներին անվճար ստանալ անձնական  հաղորդագրություններ և նորությունների ծանուցում SMS հաղորդագրությունների միջոցով:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն  էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու պարբերականությունը և ժամերը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվողին պատասխանել անձնական հաղորդագրություններին պատասխան SMS-ի միջոցով: Օգտատերը կարող է թարմացնել պատի գրառումը` ուղարկելով տեքստը 4310 համարին: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ արժեքով:

«Հաշվի առնելով Հայաստանում «ВКонтакте» սոցիալական ցանցից օգտվողների քանակի շարունակական աճը, ինչպես նաև Facebook և «Мой Мир» սոցիալական ցանցերում «SMS-ծանուցման» ծառայության նշանակալից հաջողությունը, «ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում ներկայացրեց նմանատիպ ծառայություն նաև «ВКонтакте» սոցիալական ցանցի սիրահարների համար: Վստահ ենք, որ այս պարզ և հարմարավետ ծառայության շնորհիվ, մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն ընկերության նախձեռնությունն ուղղված առավել ճանաչված  սոցիալական ցանցերում շփման տարբեր նորարարական և տեխնոլոգիական միջոցների ներդրմանը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում 2012թ-ի գարնանը գործարկեց Facebook սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը և 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունը: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվեց «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Share