Բաժին. Բիզնես

Tesla-ն էլեկտրամեքենաների համար մշակում է անլար լիցքավորման համակարգ

Անլար լիցքավորման հնարավորությունը սովորական երևույթ է սմարթֆոնների աշխարհում և այն դեռևս չի հասել էլեկտրամեքենաներին։ Շուտով ամեն ինչ կարող է փոխվել. Tesla-ի ներկայացուցիչներից մեկը վերջերս ակնարկել է իրենց մեքենաների համար նման սարքի առաջիկա թողարկման մասին:

YouTube-ի Jay Leno’s Garage ալիքին տված հարցազրույցում Tesla-ի գլխավոր դիզայներ Ֆրանց ֆոն Հոլցհաուզենը հաստատել է, որ ընկերությունն աշխատում է մեքենայի համար անլար լիցքավորման հնարավորություն ստեղծելու վրա: Նրա խոսքով՝ նման լրասարքի շահագործման սկզբունքը քիչ է տարբերվում սմարթֆոնների նմանատիպ լուծումներում կիրառվող տեխնոլոգիաներից։ Կայանները կաշխատեն նույն սկզբունքով, ինչ Qi շարժական լիցքավորումը։ Մագնիսական դաշտը փոփոխական հոսանք է ստեղծում ընդունող կծիկի վրա, և այնտեղից այն հոսում է մարտկոց։

«Մենք աշխատում ենք ինդուկտիվ լիցքավորման վրա։ Դուք նույնիսկ կարիք չեք ունենա որևէ բան միացնել: Դու ուղղակի կանգնում է ավտոտնակի հատուկ կետում, և մեքենան սկսում է լիցքավորվել», – ասել է դիզայները:

Tesla-ն սկսեց աշխատել անլար լիցքավորման վրա, երբ գնեց Wiferion ստարտափը, որը կենտրոնացած էր այս տեխնոլոգիայի վրա: Այս տարվա մարտին Tesla-ն առաջին անգամ ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել իր «գարաժային» լիցքավորիչը, սակայն նման աքսեսուարի կոմերցիոն տարբերակի հայտնվելու ժամկետները և դրա մանրածախ գինը դեռևս չեն հայտարարվել։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

Share