Բաժին. Բիզնես

Ozon-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածն է

Վերուծական հայտնի հարթակ Similarweb-ը, որը մասնագիտացած է կայքերի և հավելածների տվյալների վերլուծության մեջ, հրապարակում է աշխարհում ամենաշատ ներբեռնվող հավելվածների ցուցակը, որը ներկայացվում է նաև ըստ տարբեր երկրների։

Հայաստանյան վերջին տվյալների համաձայն Google Play և App Store (iPhone) հարթակներում ամենաշատ ներբեռնվում է ռուսական OZON առցանց առևտրային հարթակի հավելվածը։

Հիշեցնենք, որ 2023թ.-ի հուլիսից ընկերությունը գործունեություն է իրականացնում նաև Հայաստանում։ Նոյեմբերի վերջի դրությամբ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում, ևս 50 կետ պատրաստվում են բացմանը երկրի ութ քաղաքում: OZON-ը նաև ընդլայնել է համագործակցությունը «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի հետ: Օզոնի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս հնարավոր է առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։

Նշենք նաև, որ  OZON-ի տրամադրման կետերի բացումը Հայաստանում կատարվում է ֆրանշիզայով: Մարքեթփլեյսը ներգրավում է նոր լոգիստիկ գործընկերներին աջակցության հատուկ ծրագրի միջոցով:

«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ OZON-ի 10 գնորդից 8-ը նախընտրում է պատվերները վերցնել հենց տրամադրման կետերում: Ուստի Հայաստանում ևս մենք այդպիսի լոգիստիկ ցանց ենք զարգացնում: Տեղի ձեռնարկատերերի համար սա նոր բիզնեսի մեկնարկի և լրացուցիչ եկամուտ ստանալու գերազանց հնարավորություն է: Պատվերները ՊՏԿ բերում է մեր տրանսպորտային ծառայությունը, բոլոր տեղաշարժերը հետագծվում են հավելվածում: Գործընկերներին մնում է միայն տրամադրել առաքանիները հաճախորդներին և պահպանել կետի աշխատունակությունը», – նշել էր ԱՊՀ-ում Ozon-ի գործընկերային լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Հարություն Գաբրիելյանը:

Share