Բիզնես

L’Oreal-ի ժառանգորդուհին դարձել է 100 միլիարդ դոլար կարողությամբ առաջին կինը

L’Oreal-ի կոսմետիկայի ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր Մայերսը դարձել է աշխարհում առաջին կինը, որի կարողությունը հասել է 100 միլիարդ դոլարի:

Bloomberg Billionaires Index-ի գնահատմամբ՝ հինգշաբթի նրա կարողությունը կազմել է 100.2 միլիարդ դոլար, ինչին նպաստել են L’Oreal-ի բաժնետոմսերի ռեկորդային բարձր գները:

Հիշեցնենք՝ ընկերությունը 1909 թվականին հիմնադրել է նրա պապը: L’Oreal-ն այժմ գնահատվում է 268 միլիարդ դոլար: 70-ամյա Ֆրանսուազ Բետանկուր Մեյերսը ընկերության փոխնախագահն է, և ընկերության բաժնետոմսերի 35%-ը պատկանում է նրա ընտանիքին։

L’Oreal-ի ժառանգորդուհին Forbes ամսագրի կողմից երեք անգամ՝ 2021, 2022 և 2023 թվականներին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կինը:

Share