Բաժին. Բիզնես

3 ՕՐՈՒՄ APPLE-Ը ՎԱՃԱՌԵԼ Է 3 ՄԼՆ IPAD

Ամերիկյան Apple ընկերությանը հաջողվել է նոր iPad mini մոդելի վաճառքի մեկնարկից երեք օր անց շուկայում իրացնել շուրջ 3 մլն հատ iPad պլանշետ՝ իր բոլոր տեսակներով:

Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա մարտին երրորդ սերնդի iPad պլանշետի վաճառքի մեկնարկի առաջին 3 օրերի ընթացքում Apple-ին հաջողվել էր վաճառել 1.5 մլն հատ պլանշետ:

Հիշեցնենք, որ iPad mini-ի վաճառքը մեկնարկել էր նոյեմբերի 2-ին: Պլանշետի սկզբնական գինը սահմանվել էր 329 ԱՄՆ դոլար: Այն այժմ հասանելի է աշխարհի 34 երկրում:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարում, որն ավարտվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին, Apple ընկերությունն ապահովել էր 41,73 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն աճել էր շուրջ 1.6 անգամ:

Share