Բիզնես

Թուրքիայում սնանկացած կամ փակված ընկերությունների թիվը 2023-ին աճել է 44%-ով

Ավելի քան 24 հազար թուրքական ընկերություններ անցյալ տարի դիմել են սնանկության կամ փակվել՝ երկրում տիրող բացասական տնտեսական իրավիճակի պատճառով պարտատերերին վճարել չկարողանալու պատճառով։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին փակման որոշում կայացրած ընկերությունների թիվը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44%-ով։

Որոշ ընկերություններ, որոնք չեն կարողանում մարել պարտքերը, դիմում են կոնկորդատի ընթացակարգի, այն է՝ վճարումների հետաձգում և պարտքի վերանայում, որն իրականացվում էերրորդ կողմի կողմից և կարգավորվում դատարանի կողմից։ 2023-ին նման 519 դիմում է ներկայացվել։ սակայն ոչ բոլոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ օգտվել այս տարբերակից, քանի որ այս ընթացակարգն արժե միջինը 3 միլիոն լիրա (ավելի քան 100 հազար դոլար), և նրանք փակվում են, սնանկանում կամ վերագրանցվում։ Միաժամանակ, այն ընկերությունների թվում, որոնք հայտարարել են վարկատուների հետ համաձայնության գալու ցանկության մասին, կան խոշոր տնտեսվարողներ։

Այդպիսի օրինակ է «Ֆորում» առևտրի կենտրոնների ցանցը, որը Թուրքիայում ինը առևտրի կենտրոն ունի, մոտ 600 միլիոն եվրո է պարտք վարկային հաստատություններին, սակայն չի կարող մարել պարտքը։ Դեկտեմբերի վերջից նրանց առնչությամբ ուժի մեջ է մտել կոնկորդատի որոշումը, և «Ֆորումը» ստացել է ֆինանսական դադար՝ գործունեությունը շարունակելու և աշխատատեղերը փրկելու հնարավորությամբ։ Սնանկացման եզրին գտնվող ընկերությունների թվում են շինարարության և էներգետիկայի ոլորտների ձեռնարկություններ, կահույքի և տեքստիլի, բժշկական սարքավորումների արտադրողներ և այլն։

Միևնույն ժամանակ, վճարումների հետաձգման վերաբերյալ նման որոշումներն անշահավետ են վարկային հաստատությունների համար։ Դատարանը համարում է մինչև 700 օր տարկետում հաստատելու որոշումը, իսկ վերջնական սնանկության մասին որոշումը կարող է տևել 470 օր։ Այս ամբողջ ընթացքում վարկառուն չի վճարում պարտքերը՝ հաճախ նաև տոկոսներից հրաժարվելով։ Հաշվի առնելով երկրում բարձր գնաճի տեմպերը, վարկատուները մեշ գումարներ են կորցնում դրանից:

Share