Բիզնես

WSJ. Samsung-ի հիմնադրի ընտանիքը վաճառում է 30 միլիոն բաժնետոմս՝ ժառանգության հարկերը վճարելու համար

Samsung-ի հիմնադրի ընտանիքը վաճառել է ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ 30 միլիոն բաժնետոմս՝ վճարելու աշխարհի խոշորագույն ժառանգական գույքի հարկերից մեկի մի մասը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

2020 թվականին կորպորացիայի հիմնադրի որդու՝ 78-ամյա Լի Կուն Հիի մահից հետո գույքահարկը գնահատվել է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Այն վճարելու համար ընտանիքի անդամները ստիպված են եղել վաճառքի հանել մի քանի հազվագյուտ կտավ՝ ներառյալ Պաբլո Պիկասոյի վրձինները։

Այժմ Samsung Electronics-ի 30 միլիոն բաժնետոմս է վաճառվել 1.64 միլիարդ դոլարով, ինչպես նաև Samsung SDS-ի, Samsung C&T շինարարական և Samsung Life Insurance ապահովագրական ընկերության արժեթղթեր՝ 405 միլիոն դոլարով։

 

Share