Բիզնես

Հունգարիայում Suzuki-ն մեկ շաբաթով դադարեցրել է իր գործարանի աշխատանքը

Suzuki ավտոմոբիլային ընկերությունը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը Հունգարիայում գտնվող իր մեքենաների հավաքման գործարանում՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակի հետևանքով առաջացած լոգիստիկ խափանումների պատճառով: Այս մասին հայտնում է Nikkei թերթը։

Խնդիրը Ճապոնիայում արտադրված մասերի, այդ թվում՝ շարժիչների մատակարարման խախտումներն են, որոնք կապված են հութիների գործողությունների հետ, որոնք Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սպառնացել են թույլ չտալ անցնել Կարմիր ծովի ջրերով:

Suzuki-ի հավաքման գործարանը Հունգարիայում անցյալ տարի արտադրել է 142 հազար ավտոմեքենա։ Այն արտադրում է Vitara և S-Cross քրոսովեր մոդելները։ Ձեռնարկության գործունեությունը հունվարի 15-ից 21-ը դադարեցվել է։

Share