Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԲԱՑԵԼ Է ԻՐ 10-ՐԴ` ԴԱԼՄԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղն արդեն գործում է Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ «Դալմա» մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկով՝ 10:00-ից մինչև 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը:  

«Հայաստանի առաջին առևտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաև համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ՝ «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությունը  «Դալմա Գարդեն մոլ»-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններից՝ բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման և այլ գործառնություններից:  «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ երևանցիների առօրյայի անբաժանելի մաս», – նշել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: 

Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց:

Share