Բիզնես

Toyota-ն 2023-ին վաճառքի նոր ռեկորդ է սահմանել

Toyota Motor Corp.-ը 2023-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7.2 %-ով՝ հասցնելով 11.23 միլիոնի: Սա նոր ռեկորդ է ընկերության համար։ Ավտոարտադրողը չորս տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։

Վաճառքի այս ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը ևս։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019-ին՝ կազմելով 10.7 միլիոն ավտոմեքենա։

Ճապոնիայում վաճառքները կտրուկ աճել են 20.9 %-ով՝ հասնելով 2.3 միլիոնի, իսկ մյուս երկրներում այդ ցուցանիշն աճել է 4.1 %-ով՝ հասնելով 8.93 միլիոնի։

Ընկերության ավտոմեքենաների արտադրությունն անցյալ տարի աճել է 8.6 %-ով՝ հասնելով 11.5 միլիոնի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Դեկտեմբերին ընկերությունը տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացրել է 10 %-ով՝ մինչև 1.01 միլիոն ավտոմեքենա, արտադրությունն ավելացրել է 7.7 %-ով՝ մինչև 906,057 ավտոմեքենա։

Ընկերությունում ռեկորդային վաճառքը պայմանավորվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում պահանջարկի մեծ աճով և կիսահաղորդիչների պակասորդի նվազմամբ։

Share