Բաժին. Բիզնես

YouTube-ն ավելացրել է գովազդային եկամուտը 15.5%-ով, իսկ վճարովի բաժանորդագրությունները այժմ տարեկան 15 մլրդ դոլար են բերում

Alphabet Ինտերնետ հոլդինգը հրապարակել է 2023 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն՝ YouTube վիդեո ծառայության գովազդից ստացված եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 15.5%-ով՝ հասնելով 9.2 մլրդ դոլարի, ինչը համապատասխանում է Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումներին և շարունակում է տարվա երրորդ եռամսյակի դինամիկան։ Համեմատության համար՝ YouTube-ի գովազդից եկամուտը 2022 թվականի 4-րդ եռամսյակում նվազել էր գրեթե 8%-ով:

Մեկնաբանելով եռամսյակի արդյունքները՝ Alphabet-ի և Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը ասաց. «Մենք գոհ ենք որոնման շարունակական հզորությունից, YouTube-ի և ամպային ծառայությունների աճող ներդրումից: Նրանցից յուրաքանչյուրն արդեն օգտվում է արհեստական ​​ինտելեկտի ոլորտում մեր ներդրումներից և նորարարություններից։ Մենք մտնում ենք Gemini (Google-ի նեյրոցանց) դարաշրջան, և լավագույնը դեռ առջևում է»:

Հարկ է նշել, որ Alphabet-ը YouTube TV-ի կամ այլ վճարովի ծառայությունների բաժանորդագրություններից ստացված եկամուտը չի առանձնացնում առանձին վիճակագրության մեջ, թեև այդ եկամուտները գովազդից ստացված չեն համարվում: Այնուամենայնիվ, Պիչայը ասաց, որ ընկերության բաժանորդային ծառայությունները, ներառյալ YouTube Premium-ը, YouTube Music-ը և YouTube TV-ն, այժմ բերում են տարեկան 15 միլիարդ դոլար եկամուտ: YouTube Shorts-ը, կարճ վիդեո ծառայությունը, որը նախատեսված է TikTok-ի հետ մրցակցության համար, ունի ամսական ավելի քան 2 միլիարդ գրանցված օգտվող: Ըստ Google-ի բիզնեսի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Շինդլերի՝ չորրորդ եռամսյակում YouTube-ում ամեն օր միջինում դիտվել է ավելի քան 70 միլիարդ կարճ տեսանյութ։

Alphabet-ի շարունակական վերակառուցման շրջանակներում YouTube-ի աշխատուժն այս ամսվա սկզբին կրճատվել է 100 հոգով: Alphabet-ն 2023 թվականը ավարտեց 182,502 աշխատակիցներով, ինչը 4,1%-ով պակաս է անցյալ տարվա համեմատ՝ ծախսելով 2,1 միլիարդ դոլար աշխատողների ազատման և դրա հետ կապված արտոնությունների վրա:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share