Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է NANO-SIM ՔԱՐՏԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ IPHONE 5 ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԵՎ IPAD MINI ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն հասանելի են 4FF-Nano-SIM նոր ձևաչափով SIM-քարտերը: Nano-SIM քարտերի վաճառքը միաժամանակ մեկնարկել է Beeline բոլոր գրասենյակներում:

Beeline հաճախորդները կարող են ձեռք բերել նոր SIM-քարտ կամ փոխել գործողը համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի: Մասնավորապես, հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար nano-SIM քարտի արժեքը կազմում է 500 դրամ, իսկ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար`  150 դրամ:

Nano-SIM քարտերով աշխատող առաջին սարքերն են Apple ընկերության Iphone 5 սմարթֆոնը և iPad mini պլանշետը: Տեխնիկական բնութագրերի և հիշողության ծավալով nano-SIM նորարար քարտը չի տարբերվում իր նախորդից: Նոր SIM-քարտերը չափով ավելի փոքր են. այստեղ բացակայում են պլաստիկ անկյունները:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Share