Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ

«ՀայՌուսգազարդե ընկերության պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 21-ից 24-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդե-ի Մամուլի ծառայությունից՝ հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել եվրոպական եկրների գազի ընկերությունների գործունեության առանձնահատկություններին, Ֆինլանդիայի էներգետիկ և գազի ոլորտներին, բալթյան երկրների գազի շուկայի ընթացիկ փոփոխություններին նվիրված հարցեր:

Խորհրդի նիստի մասնակիցները այցելել են նաև Ֆինլանդիայի Gasum գազատրանսպորտային ընկերության կենտրոնական կարգավարական կենտրոն:

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիան ստեղծվել է 1990 թվականին: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ և Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը ասոցիացիայի անդամների միջև պրոֆեսիոնալ փորձի և տեղեկատվության փոխանակումն է:

Share