Բաժին. Բիզնես

MENU.AM-Ը ԽԱՂԱՐԿՈՒՄ Է IPAD3

Պատվերների Միացյալ Համակարգը (Menu.am) հայտարարել է մրցույթ: Հաղթողը ստանում է IPad3:

Մրցույթի անվանումն է «Համեղ Պատվեր», որը կազմակերպված է ֆեյսբուքի միջոցով: Նրանք, ովքեր ցանկանում են միանալ գլխավոր մրցանակի համար ծավալված պայքարին, պետք է  կատարեն պատվեր Menu.am կայքով, նկարվեն պատվերի հետ, տեղադրեն նկարը ֆեյսբուքյան էջում և հավաքեն առավելագույն like-եր:

Մրցույթին կարող են մասնակցել երկու շաբաթվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 9-ը, քվեարկությունը կտևի ևս 5 օր: Դեկտեմբերի 15-ին կհայտարարվի գլխավոր մրցանակի հաղթողը և մնացած հաղթողները: IPad3-ից բացի կխաղարկվեն նաև 9 արժեքավոր նվերներ:

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 15-ից Երևանում գործում է Menu.am առաջին Պատվերների Միացյալ Համակարգը, որն արդեն իր մեջ միավորում է 35 ռեստորաններ և սրճարաններ: Նախատեսվում  է մինչև տարվա վերջ դրանց թիվը հասցնել 50-ի` ապահովելով հաճախորդներին լայն ու համեղ ընտրություն:

Menu.am-ի գաղափարը հաճախորդներին տասնյակ ռեստորանների և սրճարանների միջև անաչառ ընտրության հնարավորություն ընձեռելն է` ապահովելով ուտելիքի արագ, հարմար և շահավետ պատվիրելը տնից, աշխատատեղից կամ հյուրանոցից: Menu.am-ի հաճախորդները կարող են օգտվել ինչպես համակարգի, այնպես էլ նրանում միավորված ռեստորանների և սրճարանների ակցիաներից և հատուկ առաջարկներից:

Նոյեմբերի 7–ին Menu.am մեկնարկեց հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս պատվիրել ուտելիքի առաքումը անձնական կաբինետի միջոցով, կուտակել բոնուսային միավորներ և ծախսել դրանք հետագա պատվերների ընթացքում:

Share