Բիզնես

Forbes. Ուոլթոնների ընտանիքը գլխավորում է ԱՄՆ ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Ուոլթոններն առաջին տեղն են զբաղեցրել Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների վարկանիշում։ Ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում։

Ըստ ամսագրի՝ Ուոլթոնների ընտանիքի կարողությունը գնահատվում է 267 միլիարդ դոլար: Անցած տասնամյակի ընթացքում այս դինաստիայի ներկայացուցիչները վաճառել են Walmart-ի բաժնետոմսերը՝ մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ, ինչպես նաև նվիրաբերել են 11 միլիարդ դոլար: Չնայած դրան, նրանցից 7-ը դեռ տիրապետում են մանրածախ առևտրի հսկայի բաժնետոմսերի մոտ 45%-ին, և յոթ սպորտային ակումբներ՝ ներառյալ Լոս Անջելես Ռեմսը և Արսենալը նույնպես նպաստում են ընտանիքի հարստությանը:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Մարսի ընտանիքը՝ 117 միլիարդ դոլար կարողությամբ, դինաստիան հանդիսանում է հրուշակեղենի աշխարհի խոշորագույն «Mars» ընկերության սեփականատերը։ Ընկերությանը պատկանում են տասնյակ խորհրդանշական ապրանքանիշեր, այդ թվում՝ M&Ms-ը, Snickers-ը, Ben’s Original-ը և Pedigree շների կերը: Նշվում է, որ 2022 թվականին այս ընտանիքի եկամուտը կազմել է 47 միլիարդ դոլար։

Լավագույն եռյակը եզրափակում է Կոխ ընտանիքը՝ 116 միլիարդ դոլար կարողությամբ: Չարլզ Կոխը ստանձնել է Koch Industries կոնգլոմերատը, որի արժեքը կազմում է 125 միլիարդ դոլար: Ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 42%-ը։

Share