Բաժին. Բիզնես

OpenAI-ի 2023թ․-ի եկամուտը հասել է 2 մլրդ դոլարի, սակայն ընկերությունը վնասով է աշխատում

OpenAI ստարտափի եկամուտները արագորեն աճում են՝ նրա AI չաթբոտի՝ ChatGPT-ի ժողովրդականության աճի ֆոնին: Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ 2023թ․ դեկտեմբերին OpenAI-ի տարեկան շրջանառությունը հասել է 2 մլրդ դոլարի (նախորդ ամսվա եկամուտը 12 անգամ աճել է), չնայած հոկտեմբերին ընկերության տարեկան եկամուտը, ըստ The Information-ի, կազմել է ընդամենը 1.3 մլրդ դոլար։

Ընկերությունն ակնկալում է կրկնապատկել այդ գումարը 2025թ․՝ պայմանավորված բիզնես-հաճախորդների կողմից իր լուծումների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, որոնք ցանկանում են օգտագործել գեներատիվ AI գործիքներ՝ բարելավելու իրենց գործառնական արդյունավետությունը: Իր ինտենսիվ աճով OpenAI-ն պատրաստվում է միանալ Սիլիկոնային հովտի այն ընկերությունների շարքին, ինչպիսիք են Google-ը և Meta-ն, որոնք իրենց հիմնադրման առաջին 10 տարիների ընթացքում հասել են տարեկան 1 մլրդ դոլար եկամուտի:

Ըստ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի՝ անցյալ նոյեմբերի դրությամբ Fortune 500 ընկերությունների 92%-ն օգտագործում էր OpenAI պրոդուկտները՝ ներառյալ ChatGPT-ն և դրա հիմքում ընկած GPT-4 AI մոդելը, մինչդեռ չաթ-բոտի լսարանն աճեց մինչև 100 մլն օգտատեր շաբաթական:

Financial Times-ը նշում է, որ սպառողների և բիզնեսի հետաքրքրությունը գեներատիվ արհեստական բանականության նկատմամբ՝ համակարգեր, որոնք կարող են ստեղծել կոդ, տեքստ, պատկերներ, տեսանյութեր և վերլուծել տեղեկությունները օգտատերերի հուշումներից: OpenAI-ի հիմնական տեխնոլոգիական մրցակիցները, ինչպիսիք են Google-ը և Meta-ն, ինչպես նաև ստարտափները, այդ թվում՝ Anthropic-ը, Mistral-ը և Cohere-ը, նույնպես սկսել են առևտրայնացնել իրենց AI արտադրանքները: Այս շաբաթ Google-ը լայն հանրության համար հասանելի դարձրեց Gemini Ultra նեյրոնային ցանցը, որի բաժանորդագրության արժեքը ամսական 20 դոլար է։

Այնուամենայնիվ, Ալթմանը նշել է, որ OpenAI-ն դեռևս վնասով է աշխատում իր AI մոդելների ստեղծման և շահագործման հսկայական ծախսերի պատճառով: Այս միտումը, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անգամ կշարունակվի ավելի բարդ մոդելների մշակման պատճառով, և ընկերությունը, հավանաբար, ստիպված կլինի զգալի լրացուցիչ գումարներ ներգրավել աճող ծախսերը ծածկելու համար: Microsoft-ը մինչև 13 մլրդ դոլար է ներդրել OpenAI-ում, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ:

«Ուսուցման և վերապատրաստման ծախսերը հսկայական են, բայց դա սպասելի էր», – անցյալ նոյեմբերին ասել է Ալթմանը Financial Times-ին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share