Բիզնես

Հարվարդը ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանն է

Հարվարդի համալսարանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանների վարկանիշում, որը կազմվել է Քոլեջների և համալսարանների բիզնեսի պատասխանատուների ազգային ասոցիացիայի և Commonfund ինստիտուտի կողմից:

Ինչպես նշում է Forbes ամսագիրը, Հարվարդի հիմնադրամում կա գրեթե 49.5 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Տեխասի համալսարանն է՝ գրեթե 45 միլիարդ դոլարով: Ուշագրավ է, որ Հարվարդում մոտ 10 անգամ ավելի քիչ ուսանող է սովորում, քան Տեխասի համալսարանում:

Ամենահարուստ կրթական հաստատությունների հնգյակում են նաև Յեյլի (40.7 միլիարդ դոլար), Սթենֆորդի (36.5 միլիարդ դոլար) և Փրինսթոնի (34.1 միլիարդ դոլար) համալսարանները:

Այս վարկանիշը կազմվում է ամեն տարի՝ 1974 թվականից ի վեր: Ընդհանուր առմամբ, վարկանիշը ներկայացնում է ԱՄՆ 688 քոլեջ և համալսարան:

Share