Բիզնես

Ջեֆ Բեզոսը Amazon-ի ևս 24 միլիոն արժեթուղթ է վաճառել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ընկերության ևս 2 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր է վաճառել՝ փետրվարին վաճառքի գումարը հասցնելով 6 միլիարդ դոլարի։ Գործարարը փետրվարի 14-ին և 15-ին իրացրել է Amazon-ի ևս 12 միլիոն բաժնետոմս:

Մինչ այդ Բեզոսը վաճառել է ընկերության ևս 24 միլիոն արժեթուղթ։ Այսպիսով, փետրվարի 7-ից ի վեր վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլար:

2023 թվականի նոյեմբերին հաստատված առևտրային գործառնությունների պլանին համապատասխան` Բեզոսը կարող է մինչև 2025 թվականի հունվարի վերջն իրացնել մինչև 50 միլիոն բաժնետոմս:

Հիշեցնենք՝ Բեզոսին են պատկանում Amazon-ի՝ մոտավորապես 166 միլիարդ դոլար գումարի արժեթղթերը: Ըստ Forbes-ի՝ գործարարի ընդհանուր կարողությունը կազմում է 191.4 միլիարդ դոլար: Այս պահի դրությամբ Forbes-ի՝ իրական ժամանակով թարմացվող միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Share