Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԽԱՆՈՒԹ

Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր և հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ Orange-ի ծառայություններից օգտվելու համար բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք:

Orange-ի շարժական խանութը, ոչ թե փոքրիկ կրպակ է, այլ կազմակերպված է որպես լիարժեք խանութ, որտեղ այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ և այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:

Orange-ի շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնք այցելուներին կտրամադրեն լիարժեք և պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

«Ուրախ ենք սկսել հատուկ մարզերի բնակիչների համար նախատեսված այս ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնել մեր ծառայություններից օգտվելը: Համարում ենք, որ սա մեր խանութներից մեկն է, միայն այն տարբերությամբ, որ այն թույլ է տալիս մեզ մոտ լինել մեր բաժանորդներին այն վայրերում, որտեղ նրանց դժվար է տեղաշարժվել, կամ այցելել մոտակա քաղաքի Orange-ի խանութը` մեր ծառայություններից օգտվելու համար», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր:

Share