Բաժին. Բիզնես

Մեկնարկում է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը

CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթ 2024-ի մասնակցության հայտերը բաց են։

Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի 31-ը:  Այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։

CaseKey Case Competition-ի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար այցելեք https://join.casekey.org։ Բաց մի թողեք ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը:

Հավելենք, որ այս տարի CaseKey֊-ն կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտեր, և մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Share