Բիզնես

Հնդկաստանը գործարկել է Indus Appstore հավելվածների խանութը՝ որպես Google Play-ին և Apple-ի AppStore-ին այլընտրանք

Հնդկական PhonePe ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է Indus Appstore հավելվածների խանութը՝ որպես ամերիկյան Google Play-ի և Apple-ի AppStore-ի անալոգ: Այս մասին ասվում է PhonePe-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Indus Appstore-ը ներկայացնում է PhonePe-ի փորձը՝ ստեղծելու ավելի մրցունակ և տեղական հավելվածների շուկա Հնդկաստանի համար, որն արդեն աշխարհում ամենամեծն է ներբեռնումների քանակով»:

Ըստ PhonePe-ի՝ խանութում առկա են 200 հազար հավելվածներ և խաղեր՝ 45 տարբեր կատեգորիաներով: Ինտերֆեյսը հասանելի է Հնդկաստանում տարածված 12 լեզվով, ինչը շուկան հասանելի կդարձնի երկրի բնակչության 95%-ին։

Մեկ տարով հավելվածների մշակողները կազատվեն իրենց արտադրանքը խանութում ներկայացնելու համար հարթակին վճարելուց։ Բացի այդ, օգտատերերը կկարողանան վճարել ներծրագրային գնումների համար երրորդ կողմի ծառայությունների միջոցով: Ավելի ուշ PhonePe-ն կներկայացնի սեփական վճարային համակարգը, սակայն հարթակը ծրագրավորողներին հնարավորություն կթողնի օգտվել երրորդ ընկերությունների ծառայություններից։ Ինչպես նշվում է, Indus Appstore-ը դարձել է առաջին հավելվածների խանութը, որն օգտագործում է նման համակարգ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share