Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 24% ԱՃ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի շահույթը հարկումից հետո կազմել է 5.7 միլիարդ ՀՀ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 24%-ով: Հաշվետու ժամանակահատվածում կապիտալի եկամտաբերությունը կազմել է 23%:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 207 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 15 տոկոսով: Նույն ժամանակահատվածում, հաճախորդներին տրված համախառն վարկերն աճել են 23%-ով և կազմել 133 միլիարդ ՀՀ դրամ:

Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում հաճախորդների ավանդները կազմել են 131 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 8%-ով:

Share