Բիզնես

Վիվա-ՄՏՍ. 30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում

Այժմ Վիվա-ՄՏՍ-ի ռոումինգով ճանապարհորդելը դարձել է էլ ավելի հարմար։ Ընկերությունը ներկայացնում է «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը, որը 30 օր ժամկետով տալիս է 1000 ՄԲ ինտերնետ՝ 4000 դրամով` ավելի քան 60 երկիր ճամփորդելիս։  Ծառայությունը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, որոնք հաճախ են ճամփորդում և ցանկանում են մշտական կապի մեջ լինել գործընկերների և մտերիմների հետ։

«ՎՈՅԱԺ 30»-ից օգտվելիս տվյալների փոխանցումը ռոումինգում դառնում է առավել մատչելի: Ընդամենը մեկ ակտիվացմամբ՝ «ՎՈՅԱԺ 30» ծառայությունից կարելի է օգտվել մինչև 30 օր։

Նախքան ճամփորդելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը՝ ուղարկելով *121*1# հրահանգը: «ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացում՝ ավտոմատ երկարացմամբ` *107*1#:

Share