Բաժին. Բիզնես

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՍՐԱՀԸ

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները  և նրանց կրթությունն, առողջությունը, նախադպրոցական և մարզական դաստիարակությունը:

Բարեգործական ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ստեղծվել է նոր մարզադահլիճ, որը հագեցած է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով: Այժմ այն կկարողանա լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Շինուհայրն ունի 3000 բնակիչ, որոնցից 438-ը դպրոցահասակ են: Նախատեսվում է, որ մարզասրահը կօգտագործվի ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:

Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2,241,000 դրամ: Աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև USAID/CHF-ը և տեղական համայնքը:

Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն յոթ այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Բասենում, Արևշատում և Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):

Share