Բաժին. Բիզնես

ORANGE. ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ը «ԳԵՂԵՑԻԿ» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՆՎՃԱՐ

Orange-ը հայտարարել է, որ երկարացնում է պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարներն անվճար ձեռք բերելու հնարավորությունը մինչև հունվարի 15-ը:

Այսպես, հատուկ համարները Orange-ում կարելի կլինի ձեռքբերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների՝ 6000, 10,000 և 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններին:

Ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում:

Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռքբերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:

Share