Բաժին. Բիզնես

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ՇՈՒԿԱ Է ՀԱՆԵԼ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ

«Անելիք Բանկ»-ն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ ՊԱՐԶ-ԱՐԱԳ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով` առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման: Վարկերը տրամադրվում են Բանկի ԱրՔա (ArCa), Վիզա (VISA) և Մաստեր քարտ (MasterCard) վճարային քարտերի միջոցով: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից՝ վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն հաճախորդները, որոնց շտապ գումար է հարկավոր և որոնք ունեն Երևան քաղաքում անշարժ գույք և պատրաստ են գրավադրելով այն` ստանալ վարկը: Հաճախորդը պետք է ունենա դրական վարկային պատմություն կամ իր վարկային պատմության մեջ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի նախորդ 3 տարվա ընթացքում հաջորդական 30 օրը, կուտակային` 60 օրը:

ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկերը տրամադրելու են «Անելիք Բանկ» ՓԲԸ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» (ք. Երևան, Բաղրամյան 75) և «ԱՐԱԲԿԻՐ» (ք. Երևան, Կոմիտաս 44) մասնաճյուղերի կողմից:

Share