Բաժին. Բիզնես

ԿԱՐԱՍԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՆՎԻՐԵՆՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԱՄԱՆՈՐ» ԱԿՑԻԱՆ

Կարաս ընկերությունը մեկնարկել է բարեգործական ակցիա: Այն կազմակերպված է Երևան քաղաքի մանկատների համար և  կտևի մինչև դեկտեմբերի 30–ը: Ընկերության յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել ակցիային` դեկտեմբեր ամսին այցելելով Կարաս սննդի սպասարկման կետերից մեկը կամ կատարելով առաքման պատվեր 32-55-55 հեռախոսահամարով: Հաճախորդների կողմից կատարված գնումների մի մասը կհամալրի բարեգործական ակցիայի բյուջեն:

Հավաքված գումարով Երևանի մանկատներում կպատրաստվեն տոնական սեղաններ և կկազմակերպվեն ամանորյա ներկայացումներ, որտեղ 162 երեխաներ կստանան ամանորյա նվերներ:

«Ամանորին բոլոր փոքրիկները երազում են հրաշքների մասին, իսկ ծնողազուրկ երեխաների համար սա առավել սպասված ժամանակ է: Նրանք կարիք ունեն ուշադրության, ջերմության և իհարկե, խաղալիքների ու իրական տոնական ճաշկերույթի: Մենք ցանկանում ենք այս մանուկներին նվիրել Ամանոր և մեր հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռում միանալ միջոցառմանը», – նշել է Կարասի հիմնադիրներից Տիգրան Յուզբաշյանը:

Share