Բաժին. Բիզնես

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը ԲԱՐԵԼԱՎԵԼ Է «ՀՈԳԱՏԱՐ» ARCA CLASSIC ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սույն թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք կարող են ձեռք բերել «Անելիք Բանկ» ՓԲԸ  կողմից թողարկված «Հոգատար» ArCa Classic քարտը՝ տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ՝ առանց 2000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ»-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝  Բանկը, հաշվի առնելով քարտի հանդեպ բնակչության դրական արձագանքը, ինչպես նաև քարտապաններին առավել խրախուսելու նպատակով քարտի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանել է 5% (նախկին 2%-ի փոխարեն):

Նշենք, որ «Հոգատար» ArCa Classic քարտը հնարավորություն է տալիս  կենսաթոշակառուներին առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակը՝ լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի, առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի:

«Հոգատար» ArCa Classic քարտը դրական արձագանք է գտել ոչ միայն կենսաթոշակառուների շրջանում, այլ նաև մեծ պահանջարկ է վայելում ոչ կենսաթոշակառու հանդիսացող քարտապանների մոտ, քանի որ քարտով գնումներ կատարելիս այն հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում:

Տվյալ քարտապանները հնարավորություն են ստանում դառնալ նաև ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում են միավորներ՝ ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս կամ քարտը ներկայացնելիս:  Ի տարբերություն այլ ՍթարՔարտերի` տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10%  միավորներ`  ի լրումն իրենց կուտակած միավորների:

Տվյալ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալ նաև մինչև 50% զեղչ՝ Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում:

Share