Բիզնես

Իլոն Մասկը հայտարարել է Գերմանիայում Tesla գործարանն ընդլայնելու պլանների մասին

Իլոն Մասկը հայտարարել է Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla ընկերության գործարանը ընդլայնելու պլանների մասին, որի աշխատանքը անցյալ շաբաթ կաթվածահար էր եղել ենթակայանի հրկիզման հետևանքով։

Օրերս Մասկն այցելել է Գերմանիայում գտնվող Tesla գործարան։ Ընկերությունը մտադիր է արտադրությունը ծրագրված 500 հազար ավտոմեքենայից տարեկան հասցնել 1 միլիոնի։ Ընկերության տվյալներով՝ Գրյունհայդեում աշխատում է մոտ 12 հազար 500 աշխատակից:

Ավելի վաղ արմատական ​​ձախ խմբավորումներից մեկի անդամները հրկիզել էին էլեկտրական ենթակայանը, ինչի արդյունքում Tesla գործարանը հոսանքազրկվել էր։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ի վաղ առավոտյան։ Գերմանիայի իշխանությունները խստորեն դատապարտել են ենթակայանի հրկիզումը` կոչ անելով հետաքննել այս հանցագործությունը։

Ամերիկյան արտադրողը մի քանի հարյուր միլիոն եվրո է գնահատել գործարանին հասցված վնասի չափը, որը պայմանավորված է պարապուրդի պատճառով։ Երկուշաբթի օրն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Մարտի 13-ին էլեկտրամեքենաների գործարանը վերսկսել է բնականոն աշխատանքը։

Share