Բիզնես

Adidas-ը 32 տարում առաջին անգամ տարին փակել է կորստով

Սպորտային ապրանքներ արտադրող Adidas-ը զուտ վնաս է կրել 2023-ի վերջին, ինչը 1992-ից ի վեր առաջին նման դեպքն էր։ Այս մասին ասված է ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվութունում:

Ընկերության զուտ վնասը 2023 թվականի վերջին կազմել է 14 միլիոն եվրո, շարունակական գործառնություններից ֆինանսական վնասները հասել են 58 միլիոն եվրոյի, իսկ մեկ տարի առաջ Adidas-ը հայտարարել էր 638 միլիոն եվրո զուտ շահույթի մասին:

Անկման հիմնական պատճառը Adidas-ի և ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի (նաև հայտնի է որպես Ye) համագործակցության 2022 թվականի ընդմիջումն էր: Այս որոշումը կայացվել է երաժշտի շուրջ ծագած սկանդալներն էին: Ընկերության գնահատականներով՝ ապրանքանիշի արտադրանքի մնացած պաշարները վաճառվում են ինքնարժեքով։

Այս տարի Adidas-ը նախատեսում է հասնել 500 միլիոն եվրո գործառնական շահույթի:

Share