Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 10476-ՈՎ

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 636 187 բնակիչ-բաժանորդ:

Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10476-ով, այդ թվում՝ 1702-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է՝ տասնմեկ ամիսների արդյունքներով:

Share