Բիզնես

Հաճախորդի միջազգային օրվա առթիվ Ինեկոբանկում շնորհավորել են Ինեկոհաճախորդներին

Մարտի 19-ը նշվում է որպես Հաճախորդի միջազգային օր, իսկ Ինեկոբանկում նշել են Ինեկոհաճախորդի օրը՝ վերջիններիս համար պատրաստելով գեղեցիկ անակնկալներ։

Բանկի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին դիմավորել են հյուրասիրությամբ և ճանապարհել փոքրիկ նվերներով:

Մի քանի մասնաճյուղում եղել է ֆոտոզոնա, որտեղ Ինեկոհաճախորդները լուսանկարվել են։ Իսկ կենտրոնական գրասենյակում նաև եղել է ցուցատախտակ՝ Բանկի լոգոյով, որն անհրաժեշտ էր ամբողջացնել Բանկի գործընկերների և հաճախորդների մատնահետքերով՝ այսպիսով շնորհակալություն հայտնելով Բանկի հաճախորդներին իրենց մատնահետքը Բանկի զարգացման և վերելքի ճանապարհին թողնելու համար։

Օրվա մեկնարկը տրվել է Բանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի կողմից, որն առաջինն է թողել իր մատնահետքը ստենդի վրա։

Share