Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՄԱՔՍԻՄՈՒՄ» ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Զարգացման Հայկական Բանկի «Մաքսիմում» ավանդատեսակը մեծ հետաքրքրություն է վայելում Բանկի հաճախորդների շրջանում՝ շնորհիվ ավանդատեսակի համար առաջարկվող տոկոսադրույքների և ավանդի նվազեցման հարմարավետ պայմանների: Ելնելով հաճախորդների դրական արձագանքներից` Զարգացման Հայկական Բանկը «Մաքսիմում+» անվամբ ակցիան համարում է հաջողված:

Հիշեցնենք, որ «Մաքսիմում+» ակցիայի շրջանակներում ավանդի դիմաց առաջարկվում են ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքներ: Այն ներառում է նաև մի շարք առավելություններ: Մասնավորապես, պայմանագրի գործողության ողջ ընթացքում ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում խզելով ավանդի պայմանագիրը` հաճախորդը ամբողջական կիսամյակի համար (այն դեպքում, երբ հաճախորդը խզում է պայմանագիրը՝ պահպանելով ավանդը առնվազն 6 ամիս) կստանա ավելի բարձր տոկոսագումարներ, քան նախատեսված է բանկում գործող ցպահանջ ավանդների համար. ՀՀ դրամի համար 9%, իսկ արտարժույթի համար 7% տարեկան տոկոսադրույք:

Առավել գրավիչ է նաև այն, որ պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում ցանկացած պահի ավանդի գումարի նվազեցման դեպքում (ներառյալ պայմանագրի վաղաժամկետ, մասնակի կամ ամբողջական խզումը) տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվում, և հաճախորդին վճարվում են պայմանագրով սահմանված՝ ՀՀ դրամի համար 14%, ԱՄՆ դոլարի համար 10% և եվրոյի համար 8% տարեկան տոկոսադրույքներ:   

Ավանդային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի նաև համալրելու ավանդը ներդրված սկզբնական գումարի չափով: 

«Մաքսիմում+» ակցիան կգործի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

Share