Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ORANGEPREMIER ԾՐԱԳԻՐԸ

Orange-ը մեկնարկել է OrangePremier ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Orange-ի բաժանորդ և մշտապես ակտիվորեն օգտվել են ընկերության մատուցած ձայնային ծառայություններից:

OrangePremier ծրագրում ներառված բաժանորդները կունենան մի շարք առավելություններ Orange-ի ծառայություններից, խորհրդատվությունից և սպասարկումից օգտվելիս, ինչպես նաև կկարողանան օգտվել OrangePremier ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող բացառիկ առաջարկներից:

OrangePremier ծրագիրն ունի երկու կարգավիճակ՝ «OrangePremier» և «OrangePremier սև ադամանդ»: Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվում է Orange-ի կողմից սահմանված չափանիշների հիման վրա` տարեկան երկու փուլով: Բաժանորդները ստանում են անվանական քարտեր, որոնք խորհրդանշում են նրանց կարգավիճակը. սպիտակ քարտ` «OrangePremier» և սև քարտ՝ «OrangePremier սև ադամանդ» կարգավիճակի համար:

OrangePremier բաժանորդները կօգտվեն անհատականացված բաժանորդների սպասարկման ծառայությունից` ստանալով առաջնահերթություն 555 սպասարկման կենտրոն զանգահարելիս, իսկ «OrangePremier սև ադամանդ» բաժանորդների համար այսուհետ կգործի սպասարկման հատուկ հեռախոսահամար՝ 777, որը նույնպես հասանելի կլինի 24 ժամ և 7օր: 

Orange-ի ցանկացած խանութում հեռախոս կամ սմարթֆոն գնելիս OrangePremier հաճախորդները  կստանան ավելի երկար` 18 կամ 24 ամիս երաշխիքային սպասարկում, իսկ հեռախոսը Orange-ում վերանորոգելիս նրանց կտրամադրվի իրենց հեռախոսին համարժեք պահեստային հեռախոս: Հեռախոսը կամ սմարթֆոնն ավելի հեշտ օգտագործելու համար OrangePremier-ի բաժանորդները կունենան Orange Care ծառայություններից անվճար օգտվելու բացառիկ հնարավորություն, այդ թվում նաև` հեռախոսազանգի միջոցով:

«OrangePremier սև ադամանդ» փաթեթում ներառված է լրացուցիչ SIM քարտ, որը բաժանորդները կարող են օգտագործել հիմնական քարտի կորստի կամ վնասվելու դեպքում` ակտիվացնելով այն ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով:

OrangePremier-ի բաժանորդները նախապես կտեղեկանան ընկերության լավագույն առաջարկների մասին և կունենան բացառիկ հնարավորություն առաջինը ձեռք բերելու համաշխարհային շուկայում հայտնվող ամենավերջին մոդելի հեռախոսները, սմարթֆոններն ու այլ սարքավորումներ:

Orange-ի առաջարկած առավելություններից բացի՝ OrangePremier բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու նաև Orange-ի գործընկեր կազմակերպությունների բացառիկ առաջարկներից: Գործընկեր կազմակերպությունները ժամանցի, առևտրի, հանգստի ոլորտում սպասարկման ու ծառայությունների բարձրագույն որակ ապահովող ընկերություններ են` Ավստրիական Ավիաուղիներ, Արթուրս Աղվերան Ռեզորթ, Օրանժ Ֆիթնես, ՊրոԼայֆ Վելնես և Սպա, Մեցցո Քլասիք Հաուս Քլաբ, Սվոչ շվեյցարական ժամացուցների խանութ-սրահ, Թուֆենկյան ընկերություն, Սուշիտորիա և այլն: Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել www.orangearmenia.am/orangepremier կայքում:  

Share