Բաժին. Բիզնես

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է «ԱՌԱՆՑ ՉՆՎԱԶՈՂ ՄՆԱՑՈՐԴԻ» ԱԿՑԻԱՆ

Հաշվի առնելով «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտերի հանդեպ բնակչության լայն արձագանքը` «Անելիք Բանկ» ՓԲԸ որոշել է երկարաձգել «Առանց չնվազող մնացորդի» ակցիան և 2013թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. հունիսի 30-ը BOOM ENERGY VISA քարտատեսակի համար չնվազող մնացորդ չգանձել: Այսպիսով, Բանկը հնարավորություն է տալիս տվյալ ժամանակահատվածում ևս ձեռք բերել «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտն ընդամենը 5000 ՀՀ դրամով` որպես քարտի տարեկան սպասարկման վճար` առանց 4000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ իր հաճախորդներին ներկայացրել էր միանգամայն  նոր քարտային պրոդուկտ` «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտ, որն էապես տարբերվում է Բանկում և, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող այլ քարտատեսակներից իր ընձեռած հնարավորություններով:

Քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին  անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: Բացի այդ, Երևանյան ավելի քան 20 ակումբներում, ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում քարտապաները կարող են  ստանալ մինչև 10% զեղչ: Լինելով VISA classic միջազգային քարտ` այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել ինտերնետում` ebay, amazon և այլ ինտերնետ խանութներում:

ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC քարտը հնարավորություն է տալիս նաև օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս:

Առաջիկայում նախատեսվում է համագործակցել նաև թատրոնների և այլ մշակութային կենտրոննների հետ, որոնք տվյալ քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ ևս, օրինակ` 1 տոմս գնելիս ստանալ 1-ն անվճար և այլ նմանատիպ հետաքրքիր հնարավորություններ:

Share