Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր սակագնային փաթեթում ինտերնետի արագությունը կազմում է մինչև 3Մբ/վ, իսկ փաթեթի ամսական արժեքը 6000 դրամ է:

Hi-Line ծառայության բոլոր գործող բաժանորդներն, այդ թվում նրանք, ովքեր «ԱրմենՏել» ընկերությունից ապառիկ ձեռք են բերել նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ վճարման կամ վարձակալման պայմանով, կարող են անցում կատարել դեպի  «Like+» անսահմանափակ սակագնային փաթեթ: Անցումը մեկ սակագնային փաթեթից մյուսին անվճար է:

«ԱրմենՏել» ընկերությունը պատրաստել է հերթական անակնկալն ինտերնետ ծառայություններից օգտվող իր բաժանորդների համար: 3Մբ/վ արագությունը մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում և շնորհիվ այս սակագնային փաթեթի մեր բաժանորդներն, այդ թվում նրանք, ովքեր մեր ընկերությունից ձեռք են բերել նոթբուքեր, կարող են օգտվել Beeline Ինտերնետից նոր, ավելի հարմարավետ պայմաններով»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Hi-Line անսահմանափակ «Like+» սակագնային փաթեթների բաժանորդները  պայմանագիրը կնքելու/վերակնքելու պահից սկսած առաջին 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն անցում կատարել միայն «Stream»  սակագնային փաթեթին:

Միացման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am կայք:

Share