Բաժին. Բիզնես

ORANGE-Ի 20 000 ԲԱԺԱՆՈՐԴ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՎԵՐ-ՐՈՊԵՆԵՐ

Orange-ը հայտարարել է «Անվճար միջազգային րոպեներ՝ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» աննախադեպ առաջարկի նախորդ շաբաթվա արդյունքները: Դեկտեմբերի 10-ից  17-ն ընկած ժամանակահատվածում ամանորյա այս նոր առաջարկի շնորհիվ Orange-ի շուրջ 20 000 բաժանորդ անվճար րոպեներ է ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար`պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից: 

Հիշեցնենք, որ յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները ավտոմատ կերպով կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար, եթե նախորդ շաբաթվա ընթացքում նրանց միջազգային ներգնա  բոլոր զանգերի ընդհանուր տևողությունը կազմել է 5-ից մինչև 10 րոպե: Եթե ընդունված միջազգային զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 10 և ավել րոպե, ապա նրանք կստանան 5 անվճար միջազգային րոպե:

Նվեր ստացված րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ արբանյակային ուղղությունների և Միջազգային գոտի 9-ում ներառված մի քանի երկրների):

Չօգտագործված րոպեները կարելի է օգտագործել մինչև փետրվարի 15-ը:

Մանրամասների համար՝  http://orangearmenia.am/promos/:

Share