Բիզնես

Bloomberg Billionaires Index. ամենահարուստ ռուսների կարողությունը տարեսկզբից աճել է ավելի քան 18 միլիարդ դոլարով

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից ավելացել է 18,293 միլիարդ դոլարով:

2024-ի սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.29 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմել է 24.1 միլիարդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 3.75 միլիարդ դոլարով՝ հասնելով 24.6 միլիարդ դոլարի:

Վլադիմիր Լիսինը վաստակել է 2.91 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով մինչև 26.9 միլիարդ դոլարի:

Ամենամեծ կորուստները կրել է Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը նվազել է 2.8 միլիարդ դոլարով՝ հասնելով 18.3 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք՝ Bloomberg Billionaires Index-ը 2012 թվականի մարտից հրապարակում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

Share