Բաժին. Բիզնես

ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը հայտարարում է նոր սակագնային փաթեթի և ծառայության թողարկման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նոր հետվճարային սակագնային փաթեթի անվանումն է «ՇԱՀԱՎԵՏ»: Սակագնային փաթեթի օգտագործման պայմաններն են. սակագնային փաթեթի արժեքը` 5800 դրամ, ներառված րոպեների քանակը` 300 րոպե/ամիս, ներառված SMS-ների քանակը` 100 SMS/ամիս:  300 րոպեից ավելին օգտագործված րոպեների սակագինը կկազմի 35 դրամ/րոպե, իսկ մեկ հաղորդագրության արժեքը` 10 դրամ:

Ներկայացված նոր ծառայության անվանումն է` «1D, 7D կամ 30D» և այն նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային բաժանորդների համար: Այս ծառայությունը ակտիվացնելով՝ կանխավճարային հեռախոսահամարների բաժանորդները կստանան 5, 25 կամ 100 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ վճարելով ընդամենը 120, 550 և 2000 դրամ, և/կամ 5, 25 կամ 100 SMS ուղարկելու հնարավորություն` վճարելով 40, 180 կամ 600 դրամ համապատասխանաբար, ակտիվացման պահից 1, 7 և 30 օր ժամկետների համար համապատասխանաբար:

Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002թ. փետրվարից: Ընկերությունը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով:

Share