Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՆԵԼ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նվազեցված գներով բջջային հեռախոսների վաճառքի մասին՝ «Սուպերմիքս» կանխավճարային սակագնային փաթեթին միանալու և հաշվեկշիռը լիցքավորելու դեպքում:

Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, միանալով «Սուպերմիքս» սակագնային փաթեթին, կարող են ձեռք բերել “Samsung GT-S 680l2”, “Nokia E6”, “Nokia E72” բջջային հեռախոսներ 99980 դրամով, որից 50000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

Այս առաջարկի շրջանակում Samsung GT-I 9001 բջջային հեռախոսը կարելի է ձեռք բերել 150000 դրամով, որից 75000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Samsung GT-B7722  բջջային հեռախոսի  արժեքը 79960 դրամ է, որից 40000 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին:

Հաշվեկշռին փոխանցված գումարը կարող է օգտագործվել Ինտերնետի և բջջային ծառայությունների ցանկացած ծառայության համար: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Share