Բաժին. Բիզնես

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ՎԱՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2012թ. դեկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նա գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: 

Ամերիաբանկի պաշտոնական հայտարարության համաձայն՝ սույն միջադեպը որևէ կերպ չէր կարող անդրադառնալ Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի աշխատանքի վրա, քանզի միջադեպը տեղի է ունեցել մասնաճյուղի տարածքից դուրս: Ներկայումս մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Share