Բաժին. Բիզնես

ԱՄԱՆՈՐԻՆ ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ՄԼՆ ԶԱՆԳ

Ամանորի գիշերն Orange-ի բաժանորդները, ինչպես ամեն տարի, կատարել են միլիոնավոր զանգեր: 2012թ. դեկտեմբերի 31-ին և 2013թ. հունվարի 1-ին Orange-ի ցանցն, ընդհանուր առմամբ, սպասարկել է մուտքային և ելքային 6,564,105 զանգ: Այդ նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 454,669 կարճ հաղորդագրություն: Այս մասին տեղեկացնում են Orange-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  

Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում:

Share